Feeds:
Posts
Comments

Հաջողության հասած գիտնականների հետ զրուցելիս պարզվում է, որ գիտնականին՝ հաջողության հասնելու համար միայն գիտելիքը դեռ բավարար չէ: Երիտասարդ գիտնականին անհրաժեշտ են օրինակ ճարտասանական հմտություններ՝ գիտաժողովներին պատշաճ կերպով ներկայանալու, ազդեցիկ ու հետաքրքիր խոսելու, ելույթ ունենալու, հարցազրույցներ տալու համար:

մատիտ Ինքնաներկայացումից բացի երիտասարդ գիտնականների մեր օրերում անհրաժեշտ են նաև դրամաշնորհային նախագծերի դիմելու հմտություններ, նախագիծը ճիշտ ձևակերպելու, ճիշտ ներկայացնելու համար: Այս ամենին անհրաժեշտ է հավելել նաև հաջողության հասած մարդկանց խորհուրդները երիտասարդ գիտնականի արդյունավետության, բանակցային կարողությունների, կառավարչական հմտությունների վերաբերյալ:
Սույն կարճ դասընթացի շրջանակում կկազմակերպվեն. Continue Reading »

SYL_newsletter_dec_2012 - 4

ԵԱԴ-ականների շնորհավորանքների մի փունջ բոլոր ԵԱԴ-ականների համար… 🙂

Սա ոչ համալսարան է, ոչ էլ դասական իմաստով դպրոց, եւ այստեղ ոչ թե որեւէ մասնագիտություն են ձեռք բերում, այլ սովորում են կոնկրետ ոլորտում ղեկավար, կամ ինչպես ընդունված է ասել` լիդեր դառնալ: Երիտասարդ առաջնորդների դպրոցն ամեն տարի 300 դիմողներից ընդունվում է միայն 30-ը, այն էլ 4 փուլով քննություններ հանձնելուց հետո, բայց այսքանից հետո ավարտելն ավելի դժվար է, քան ընդունվելը:

Երիտասարդներին առաջնորդ են դարձնում մասնագիտական լուրջ փորձ ունեցող դասախոսներ եւ հայտնի քաղաքական ու հասարակական գործիչներ: Ինչպես Պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը, ով այս անգամ առաջնորդների հարցերին ուզում է պատասխանել օֆ ռեկորդ` առանց լրատվամիջոցների:

Նրանք, ովքեր դպրոցն ավարտել են, պնդում են, որ աշխարհայացքային փոփոխություն չի եղել, բայց այն ինչի մասին նախկինում միայն երազում էին, հիմա սկսել են բացահայտել իրենց մեջ: Մասնագիտությամբ լեզվաբան Լուսինեն, որ Գորիսից է, դպրոցն ընդունվելուց հետո պարզապես ինտեգրվեց երեւանյան հասարակությանը, առանց դպրոցի ամեն ինչ ավելի բարդ կլիներ:

Չնայած դպրոցը հիմնադրվել է 2006-ին, բայց արդեն 19-րդ սերունդն է ավարտում այն: Նրանցից շատերն այս ընթացքում վերադառնում են ցանկացած առիթով: Դպրոցն արդեն 204 մարդ է ավարտել: Այս անգամ նրանց միացավ եւս 38 սան, որոնցին 30-ը  ստացան ուղղակի մասնակցային, իսկ 8-ը` ավարտական վկայագրեր: Առաջիկայում դպրոցը կընդունի 20-րդ սերնդին:

Հեղինակ` Զոհրաբ Հարոյան

Աղբյուրը` ԱՐՄՆՅՈՒԶ լրատվական հեռուստաալիք

Դեկտեմբերի 20-ին Երիտասարդ առաջնորդների դպրոցը ու Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը հրավիրում  են  Ձեզ ներկա գտնվելու Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի դասախոսությանը՝ նվիրված ԵՄ-Հայաստան հարաբերություններին: Դասախոսությանը ներկա կլինեն ՛՛Հայաստանի եվրոպական ապագայի դպրոց[1]՛՛ նախագծի առաջին շրջանավարտները, ինչպես նաև տարբեր բուհերի ուսանողներ:

ԱՇԽՏԱՆԱՔԱՅԻՆ ԼԵԶՈՒՆ՝ անգլերեն (առաջինը գրանցված հինգ լրագրողին, ըստ պահանջի, կտրամադրվի մեկական թարգմանիչ)

ՕՐԱԿԱՐԳԸ Continue Reading »

«Ես  վաղուց  արդեն ընտրել եմ պայքարի ճանապարհը», Զ. Բաթոյան

ԵԱԴ 7-րդ սերնդի ներկայացուցիչ Զառա Բաթոյանը հայտնի է հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ակտիվ Զառա Բաթոյան, ԵԱԴ  7-րդ սերունդգործունեությամբ: Վերջինս 1999 թվականից առ այսօր «Հույսի կամուրջ» ՀԿ-ի աշխատակից է, որի շրջանակներում իրականացնում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, հասարակության իրազեկության բարձրացմանն ու գործնականում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայր ստեղծելուն միտված գործառույթներ: Զառա Բաթոյանը խոսելով իր ձեռքբերումների մասին, կարևորում է ձեռք բերած բարձրագույն կրթությունը, որը ստացել է ոչ թե դպրոցն ավարտելուց անմիջապես  հետո, այլ միայն յոթ տարի անց, երբ արդեն «Արևածաղիկ» մանկապատանեկան ամսագրի գլխավոր խմբագիրն էր. վերջինիս կարծիքով, եթե մի գործ անում ես, ապա այն պետք է անես գերազանց.  Զառան ասում է, – «Ոչ թե ես եմ ընտրել մասնագիտությունս, այլ մասնագիտությունն է ընտրել ինձ»:

«Մարդիկ չպետք է համակերպվեն, երբ ոտնահարվում են իրենց իրավունքները. ես վաղուց  արդեն ընտրել եմ պայքարի ճանապարհը», – ասում է Զառա Բաթոյանը: Հաշմանդամություն ունեցող անձիք հենց իրենք պետք է առաջնորդեն և նախաձեռնեն իրենց խնդիրների վերհանումը: Continue Reading »

ԵԱԴ-ականները Halloween-ի տոնինՀոկտեմբերի 31-ին ԵԱԴ անգլերենի ակումբը “ICLT” կենտրոնի հետ համատեղ մասնակցեց Halloween-ի կապակցությամբ կազմակերպված դիմակահանդեսին։ Միջոցառումը հնարավորություն տվեց առնչվել օտարերկրյա տոնի մթնոլորտին և դրա ընթացքում խոսել միայն անգլերեն` զարգացնելով անգլերենի կիրառումը առօրյա կյանքում։ Ի դեպ. երեկոյի ընթացքում կազմակերպված վիկտորինայի արդյունքում մեր ակումբի սաներից մեկը շահեց “ICLT”-ի մեկամսյա անվճար դասընթացի հնարավորություն:

«»«»«»«»

Նոյեմբերի 11-ին ԵԱԴ պատմության մեջ 2-րդ անգամ կազմակերպվեց 18-րդ սերնդակիցները խաղում են «Որսորդներ» խաղը«Որսորդներ» (Դոզոռ) խաղը՝ այս անգամ ԵԱԴ 18-րդ հոսքի սաների համար։ Նպատակն էր, ստուգելով մասնակիցների մշակութային գիտելիքները  և տրամաբանությունը, Երևան քաղաքի ճանաչողությունը,  նպաստել թիմային աշխատանքի դրսևորմանը: Խաղի«Որսորդներ» խաղ, 18-րդ սերունդ շրջանակներում հայկական մշակույթին վերաբերող հարցերով կազմված խաչբառը լուծելով միայն մասնակիցները կարող էին հասնել հաղթանակի: Հարցերը ճանաչողական էին, հիմնականում վերաբերում էին Երևանի տարբեր մասերում տեղակայված հուշարձաններին, ինչպես նաև հայ հեղինակներին։ Դրանց պատասխանելու համար մասնակիցներն ունեին սահմանափակ ժամանակ:

Պայքարը թեժ էր: Հաղթող ճանաչվեց արագությունը….

≤≥≤≥≤≥≤≥

Նոյեմբերի 12-ին ԵԱԴ-ում հյուրընկալվել էր Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) առաջատար գիտաշխատող և գիտական խմբի ղեկավար, Հայկական վիրտուալ աստղադիտարանի (ՀՎԱ) ղեկավար Արեգ Միքաելյանը, ով ԵԱԴ-ականների հետ կիսեց իր մասնագիտական գիտելիքներն և փորձը:

><><><><

Նոյեմբերի 15-ին ԵԱԴ–ում ներկայացվեցին բիզնես նախագծերի հաջող Համլետ Թադևոսյանպատմություններ (success story): Երեկոյի ընթացքում իրենց հաջողված բիզնես ծրագրերից խոսեցին Համլետ Թադևոսյանը, Արտակ Ոսկանյանը, Կարեն Սիմոնյանը և Մարիամ Դիլբանդյանը:

Կարեն Սիմոնյանը և Մարիամ Դիլբանդյանը ներկաների հետ կիսեցին նաև “START UP” մրցույթում ունեցած հաջողության իրենց ուրախությունը:

Այդ օրը պաշտոնապես սկիզբ դրվեց ԵԱԴ Բիզնես Դպրոցին, որը նպատակ ունի նպաստել երիտասարդական մանր և միջին բիզնեսի զարգացմանը:

Դասընթացը տևելու է 6 ամիս, որի ընթացքում կուսումնասիրվեն ՀՀ-ում մանր ևԵԱԴ Բիզնես Դպրոց միջին բիզնես սկսելու համար անհրաժեշտ մի շարք հմտություններ և ասպեկտներ` իրավական, տնտեսական և այլն:

Դասընթացին կարող են մասնակցել 20 տարին լրացած բոլոր անձինք: Դասընթացի ժամանակ կլինեն բարձրակարգ և պրակտիկ մասնագետների կողմից իրականացվող դասախոսություններ, ինչպես նաև թիմային աշխատանք, քննարկումներ և բանավեճեր:

Դասընթացն լինելու է ԱՆՎՃԱՐ: Դասընթացներին մասնակիցների 30%-ը կարող են լինել ՈՉ ԵԱԴ-ականներ:

 Ընդունելությունն արդեն իսկ սկսված է և քիչ ժամանակ է մնացել մինչ դրա ավարտը:

Բիզնես դպրոցի մասին կարդալ ավելին` այստեղ

Լիանա Մանուսաջյան, ԵԱԴ 14-րդ սերունդ

ԵԱԴ թերթի «ԵԱԴ-ական  անհատը» խորագրի հյուրն է

Արտակ Բեգլարյանը, ԵԱԴ 10-րդ սերունդ

Կան անհատներ, որոնք ստիպում են հավատալ անհնարինի հնարավոր լինելուն։ Այդպիսիններից մեկն է ԵԱԴ 10-րդ հոսքի սան Արտակ Բեգլարյանը, ով 24 տարեկան հասակում արդեն ԼՂՀ վարչապետի օգնական է։ Արտակը, չնայած բոլոր դժվարություններին, կարողացել է փայլուն կրթություն ստանալ և ամեն կերպ փորձում է իր նպաստը բերել հայրենիքի զարգացմանը։

Արտակ Բեգլարյան, ԵԱԴ 10-րդ սերունդՄարդ, ով չի հանձնվում, հավատում է իր ուժերին և մյուսներին էլ ստիպում է հավատալ։ Չնայած նրան, որ Արտակը շատ վաղ հասակում կորցրել է տեսողությունը, դա նրան չի խանգարել պայքարել իր երազանքի համար ու ապացուցել բոլորին, որ կարևորը ձգտումն է։ Արտակն այն երիտասարդն է, ով դատական հայց հարուցեց ԱԳՆ-ի կառավարման ներքո գործող Դիվանագիտական դպրոցի դեմ՝ պահանջելով 1 դրամի չափով բարոյական վնասի փոխհատուցում՝ Դիվանագիտական դպրոցի ընդունելության քննություններին մասնակցելու թույլտվություն իրեն չտալու համար։ Continue Reading »

%d bloggers like this: