Feeds:
Posts
Comments

Archive for December 31st, 2012

SYL_newsletter_dec_2012 - 4

ԵԱԴ-ականների շնորհավորանքների մի փունջ բոլոր ԵԱԴ-ականների համար… 🙂

Advertisements

Read Full Post »

Սա ոչ համալսարան է, ոչ էլ դասական իմաստով դպրոց, եւ այստեղ ոչ թե որեւէ մասնագիտություն են ձեռք բերում, այլ սովորում են կոնկրետ ոլորտում ղեկավար, կամ ինչպես ընդունված է ասել` լիդեր դառնալ: Երիտասարդ առաջնորդների դպրոցն ամեն տարի 300 դիմողներից ընդունվում է միայն 30-ը, այն էլ 4 փուլով քննություններ հանձնելուց հետո, բայց այսքանից հետո ավարտելն ավելի դժվար է, քան ընդունվելը:

Երիտասարդներին առաջնորդ են դարձնում մասնագիտական լուրջ փորձ ունեցող դասախոսներ եւ հայտնի քաղաքական ու հասարակական գործիչներ: Ինչպես Պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը, ով այս անգամ առաջնորդների հարցերին ուզում է պատասխանել օֆ ռեկորդ` առանց լրատվամիջոցների:

Նրանք, ովքեր դպրոցն ավարտել են, պնդում են, որ աշխարհայացքային փոփոխություն չի եղել, բայց այն ինչի մասին նախկինում միայն երազում էին, հիմա սկսել են բացահայտել իրենց մեջ: Մասնագիտությամբ լեզվաբան Լուսինեն, որ Գորիսից է, դպրոցն ընդունվելուց հետո պարզապես ինտեգրվեց երեւանյան հասարակությանը, առանց դպրոցի ամեն ինչ ավելի բարդ կլիներ:

Չնայած դպրոցը հիմնադրվել է 2006-ին, բայց արդեն 19-րդ սերունդն է ավարտում այն: Նրանցից շատերն այս ընթացքում վերադառնում են ցանկացած առիթով: Դպրոցն արդեն 204 մարդ է ավարտել: Այս անգամ նրանց միացավ եւս 38 սան, որոնցին 30-ը  ստացան ուղղակի մասնակցային, իսկ 8-ը` ավարտական վկայագրեր: Առաջիկայում դպրոցը կընդունի 20-րդ սերնդին:

Հեղինակ` Զոհրաբ Հարոյան

Աղբյուրը` ԱՐՄՆՅՈՒԶ լրատվական հեռուստաալիք

Read Full Post »

%d bloggers like this: