Feeds:
Posts
Comments

Archive for December 12th, 2012

ԵԱԴ-ականները Halloween-ի տոնինՀոկտեմբերի 31-ին ԵԱԴ անգլերենի ակումբը “ICLT” կենտրոնի հետ համատեղ մասնակցեց Halloween-ի կապակցությամբ կազմակերպված դիմակահանդեսին։ Միջոցառումը հնարավորություն տվեց առնչվել օտարերկրյա տոնի մթնոլորտին և դրա ընթացքում խոսել միայն անգլերեն` զարգացնելով անգլերենի կիրառումը առօրյա կյանքում։ Ի դեպ. երեկոյի ընթացքում կազմակերպված վիկտորինայի արդյունքում մեր ակումբի սաներից մեկը շահեց “ICLT”-ի մեկամսյա անվճար դասընթացի հնարավորություն:

«»«»«»«»

Նոյեմբերի 11-ին ԵԱԴ պատմության մեջ 2-րդ անգամ կազմակերպվեց 18-րդ սերնդակիցները խաղում են «Որսորդներ» խաղը«Որսորդներ» (Դոզոռ) խաղը՝ այս անգամ ԵԱԴ 18-րդ հոսքի սաների համար։ Նպատակն էր, ստուգելով մասնակիցների մշակութային գիտելիքները  և տրամաբանությունը, Երևան քաղաքի ճանաչողությունը,  նպաստել թիմային աշխատանքի դրսևորմանը: Խաղի«Որսորդներ» խաղ, 18-րդ սերունդ շրջանակներում հայկական մշակույթին վերաբերող հարցերով կազմված խաչբառը լուծելով միայն մասնակիցները կարող էին հասնել հաղթանակի: Հարցերը ճանաչողական էին, հիմնականում վերաբերում էին Երևանի տարբեր մասերում տեղակայված հուշարձաններին, ինչպես նաև հայ հեղինակներին։ Դրանց պատասխանելու համար մասնակիցներն ունեին սահմանափակ ժամանակ:

Պայքարը թեժ էր: Հաղթող ճանաչվեց արագությունը….

≤≥≤≥≤≥≤≥

Նոյեմբերի 12-ին ԵԱԴ-ում հյուրընկալվել էր Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) առաջատար գիտաշխատող և գիտական խմբի ղեկավար, Հայկական վիրտուալ աստղադիտարանի (ՀՎԱ) ղեկավար Արեգ Միքաելյանը, ով ԵԱԴ-ականների հետ կիսեց իր մասնագիտական գիտելիքներն և փորձը:

><><><><

Նոյեմբերի 15-ին ԵԱԴ–ում ներկայացվեցին բիզնես նախագծերի հաջող Համլետ Թադևոսյանպատմություններ (success story): Երեկոյի ընթացքում իրենց հաջողված բիզնես ծրագրերից խոսեցին Համլետ Թադևոսյանը, Արտակ Ոսկանյանը, Կարեն Սիմոնյանը և Մարիամ Դիլբանդյանը:

Կարեն Սիմոնյանը և Մարիամ Դիլբանդյանը ներկաների հետ կիսեցին նաև “START UP” մրցույթում ունեցած հաջողության իրենց ուրախությունը:

Այդ օրը պաշտոնապես սկիզբ դրվեց ԵԱԴ Բիզնես Դպրոցին, որը նպատակ ունի նպաստել երիտասարդական մանր և միջին բիզնեսի զարգացմանը:

Դասընթացը տևելու է 6 ամիս, որի ընթացքում կուսումնասիրվեն ՀՀ-ում մանր ևԵԱԴ Բիզնես Դպրոց միջին բիզնես սկսելու համար անհրաժեշտ մի շարք հմտություններ և ասպեկտներ` իրավական, տնտեսական և այլն:

Դասընթացին կարող են մասնակցել 20 տարին լրացած բոլոր անձինք: Դասընթացի ժամանակ կլինեն բարձրակարգ և պրակտիկ մասնագետների կողմից իրականացվող դասախոսություններ, ինչպես նաև թիմային աշխատանք, քննարկումներ և բանավեճեր:

Դասընթացն լինելու է ԱՆՎՃԱՐ: Դասընթացներին մասնակիցների 30%-ը կարող են լինել ՈՉ ԵԱԴ-ականներ:

 Ընդունելությունն արդեն իսկ սկսված է և քիչ ժամանակ է մնացել մինչ դրա ավարտը:

Բիզնես դպրոցի մասին կարդալ ավելին` այստեղ

Լիանա Մանուսաջյան, ԵԱԴ 14-րդ սերունդ

Advertisements

Read Full Post »

ԵԱԴ թերթի «ԵԱԴ-ական  անհատը» խորագրի հյուրն է

Արտակ Բեգլարյանը, ԵԱԴ 10-րդ սերունդ

Կան անհատներ, որոնք ստիպում են հավատալ անհնարինի հնարավոր լինելուն։ Այդպիսիններից մեկն է ԵԱԴ 10-րդ հոսքի սան Արտակ Բեգլարյանը, ով 24 տարեկան հասակում արդեն ԼՂՀ վարչապետի օգնական է։ Արտակը, չնայած բոլոր դժվարություններին, կարողացել է փայլուն կրթություն ստանալ և ամեն կերպ փորձում է իր նպաստը բերել հայրենիքի զարգացմանը։

Արտակ Բեգլարյան, ԵԱԴ 10-րդ սերունդՄարդ, ով չի հանձնվում, հավատում է իր ուժերին և մյուսներին էլ ստիպում է հավատալ։ Չնայած նրան, որ Արտակը շատ վաղ հասակում կորցրել է տեսողությունը, դա նրան չի խանգարել պայքարել իր երազանքի համար ու ապացուցել բոլորին, որ կարևորը ձգտումն է։ Արտակն այն երիտասարդն է, ով դատական հայց հարուցեց ԱԳՆ-ի կառավարման ներքո գործող Դիվանագիտական դպրոցի դեմ՝ պահանջելով 1 դրամի չափով բարոյական վնասի փոխհատուցում՝ Դիվանագիտական դպրոցի ընդունելության քննություններին մասնակցելու թույլտվություն իրեն չտալու համար։ (more…)

Read Full Post »

%d bloggers like this: