2011թ. հոկտեմբերի 30-ին ԵԱԴ ՍԱ-ի մինի ֆուտբոլի հավաքականը հերթական ընկերական հանդիպումն անցկացրեց “Գարանտ-Լիմենս” ապահովագրական կազմակերպության ֆուտբոլային թիմի հետ: Մեր թիմն հանդես եկավ հետևյալ կազմով. Դարպասապահ` Դավիթ Սանասարյան /6-րդ սերունդ/, պաշտպանությունում խաղում էին Մհեր Սահակյանը/9-րդ սերունդ /, Սարգիս Գրիգորյանը/1-ին սերունդ /, Խոսրով Հակոբյանը/ԵԱԴ ՍԱ անդամ/, Տիգրան Վարդապետյանը/4-րդ սերունդ/, հարձակման գծում` Սարգիս Ասատրյանը/ԵԱԴ ՍԱ անդամ/, Հրաչ Շահվերդյանը/14-րդ սերունդ/, Կարապետ Կոգարովը/12-րդ սերունդ/, Արմեն Սուքիասյանը/14-րդ սերունդ/:
Խաղի հենց սկզբնամասում մեր թիմը տիրեց նախաձեռնությանը և Սարգիս Ասատրյանը դարձավ հեթ-տրիկի հեղինակ, հաշիվը 3:1 էր, երբ Հրաչ Շահվերդյանի հիանալի փոխանցումից հետո Արմեն Սուքիասյանը հաշիվը դարձրեց 4:1: Սրանից հետո մեր թիմը կարծես թուլացրեց ճնշումը և “Գարանտ-Լիմենսին” հաջողվեց հաշիվը հավասարեցնել: Տակտիկական նոր դասավորությունների շնորհիվ ԵԱԴ թիմը ուժեղացրեց ճնշումը և Կարո Կոգարովն ու Հրաչ Շահվերդյանը շուտով հաշիվը դարձրեցին 6:4: Այնուհետև հերթը Կոգարով Կարապետինն էր, որն իրար հետևից 3 անզուգական գոլի հեղինակ էր` ուղարկված հակառակորդի դարպաս: Խաղի հաշիվը 9:5 դարձրեց արդեն հարձակման գիծ տեղափոխված Տիգրան Վարդապետյանը, հուժկու հարվածով հակառակորդի դարպասը գրավեց Մհեր Սահակյանը, Կարո Կոգարովը ևս 3 անգամ ստիպեց մրցակցին գնդակը հանել դարպասից, ևս 2 անգամ աչքի ընկավ թիմի Բաջջիոն` Հրաչ Շահվերդյանը: Եվս մեկ անգամ գոլի հեղինակ դարձավ թիմի ամենաագրեսիվ ֆուտբոլիստը` Սարգիս Ասատրյանը: ԵԱԴ թիմի համար անփոխարինելի դիրիժոր է դարձել Սարգիս Գրիգորյանը, որը խորքից գրագետ կազմակերպում է թիմի գրոհները, իսկ Խոսրով Հակոբյանը կարծես մատադոռ լինի, ով ի վիճակի է կասեցնել հակառակորդի յուրաքանչյուր գրոհ: ԵԱԴ-ի ֆուտբոլային թիմի կազմում իր լավագույն հանդիպումը անցկացրեց երկարատև բացակայությունից հետո թիմ վերդարձած Դավիթ Սանասարյանը, ով սլացիկ թռիչքներով բազմիցս փրկեց թիմի դարպասը վերահաս գոլից: Ունիվերսալ ֆուտբոլիստ է Տիգրան Վարդապետյանը, որը տակտիկական նկատառումներով կարողանում է հանդես գալ, թե առջևի գծում և թե պաշտպանությունում: Իր առաջին պաշտոնական խաղում գոլ խփեց թիմի նորեկը` Արմեն Սուքիասյանը:
Դե ինչ շնորհավորում եմ բոլոր ԵԱԴ-ականներին ու ունկնդիրներին: ԵԱԴ ՍԱ ֆուտբոլային թիմը շարունակում է հաղթական ընթացքը, ապացուցելով ԵԱԴ ՍԱ-ի կարգախոսերից մեկի ճշմարտացիությունը` ոչ միայն մտքով ենք ուժեղ այլև` բազկով:
Leave a comment