Feeds:
Posts
Comments

Archive for June 10th, 2011

Ողջույն. հուսով ենք, որ այս դիմումը լրացնելը Ձեզ համար հաճելի և օգտակար կլինի. հաճելի, քանի որ այն մի քիչ կտարբերվի այլ դիմումներից ու թույլ կտա Ձեզ ստեղծագործել ու մտածել, օգտակար, քանի որ ևս մեկ անգամ հայացք կնետեք Ձեր անցած կենսուղու վրա ու կգնահատեք այն:

Դիմումի այս ձևով մենք նպատակ ունենք Ձեզ հետ ապահովել հնարավորինս անմիջական ու թափանցիկ շփում: Փորձեք ցանկացած հարցի մոտենալ մեր տեսանկյունից. ըստ Ձեզ` ինչպիսի՞ տեղեկատվության միջոցով կբացահայտվեն անհատի առաջնորդության հատկանիշներն ու ներուժը: Եվ ինչպե՞ս կմեկնաբանվի այդ տեղեկատվությունը: Ի՞նչ կցանկանայիք իմանալ Երիտասարդ Առաջնորդների Դպրոցի դիմորդի մասին, եթե լինեիք մեր փոխարեն:

ԴԻՄՈՒՄ

Խնդրում ենք դիմումի հետ մեկտեղ schoolforyoungleaders@yahoo.com հասցեին ուղարեկել նաև ձեր CV-ն, 3×4 լուսանկար ու միջնորդագիր: Միջնորդագրի լրացման խորհուրդները տեսեք մեկնաբանությունում:

Շնորհակալություն Երիտասարդ առաջնորդների դպրոցում ուսանելու ցանկության համար:

Մաղթում ենք հաջողություն:

Հ.Գ. Վերջնաժամկետն է հունիսի 24: Դասերը կսկսվեն օգոստոսի 1-ից:

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ:

Advertisements

Read Full Post »

%d bloggers like this: