Հիանալի առիթ… իսկ ինչո՞ւ չեն կարող Երիտասարդ առաջնորդների դպրոցի “Պատանիները հանուն փոփոխության” ծրագրի մասնակիցները ունենալ իրենց ներդրումն այս միջոցառման կայացմանը. 27 գիրք՝ 27 տոմս ու փետրվարի 18-ին ժամը 19:00-ին պատանի առաջնորդները հյուրընկալվեցին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` դիտելու Գիլերմո Ֆիգերեյդոյի “Եզոպոս” ներկայացումը:
“Ինձ շատ դուր եկավ ներկայացումը, հատկապես, որ շեշտը դրված էր մարդու կյանքում ազատության նշանակալի դերակատարման վրա: Ոչնչից ու ոչ մեկից կախյալ չլինելը, ամենքից ու քեզանից ազատ լինելը մղում է իմաստության, որը ազատության ու անկեղծության արդյունք է… կարդալ ավելին