Վերջապես կայացավ: Ուրախ եմ Ձեզ տեղեկացնելու, որ այսօր փառահեղ կեսօր էր: ԵԱԴ տարբեր հոսքերի առաջնորդների համար ԵԱԴ ՍԱ-ն կազմակերպել էր վոլեյբոլի հանդիպում: Հանդիպմանը մասնկացում էին Մհեր Սահակյանը, Տիգրան Միքայելյանը, Հովհաննես Սարգսյանը, Օնիկ Գաբրիելյանը, Լուսինե Հարությունյանը, Լիանա Մանուսաջյանը, Անահիտ Պարզյանը և ես` Էլեն Կարապետյանս: Հանդիպումն ավարտվեց 2:2 ընկերական հաշվով, քանզի այս պարագայում հաղթեց ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ: Ի սկզբանե հանդիպումը ընթանում էր սիրողական մակարդակի վրա, սակայն նախ մեր թիմը ցուցաբերեց բավականին ակտիվ ու հետաքրքիր խաղ, բայց 3-րդ խաղակեսից հակառակորդ թիմը, որի կազմում հանդես էին գալիս Մհեր Սահակյանը, Լուսինե Հարությունյանը, Լիանա Մանուսաջյանը և Անահիտ Պարզյանը` ակտիվություն ցուցաբերելով ցուցադրեց բավականին հետաքրքիր խաղ և արդյունքում հանդիպումն ավարտվեց ոչ ոքի: Հույս եմ հայտնում, որ այս նախաձեռնությունն արդեն իսկ պսակվել է հաջողությամբ ու կկրի շարունակական բնույթ:
Էլեն Կարապետյան, ԵԱԴ 12-րդ հոսք