2010 թ.-ի դեկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Երիտասարդ Առաջնորդների Դպրոցում մեկնարկեց «Առաջնորդի հոգևոր արժեհամակարգը» /ԱՀԱ/ ծրագրի առաջին փուլը: Այն իրենից ներկայացնում էր հոգևոր թեմաներով
դասընթացների մի ամբողջ շարք: Ողջ առաջին փուլի ընթացքում դասավանդումն իրականացրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գևորգ սարկավագ Ալավերդյանը: Վերջինջիս չափազանց հետաքրքիր կազմակերպած դասերը հագեցած էին հարցերի և պատասխանների փոխլրացնող մեխանիզմով, և հարուստ ու ուսուցողական հոգևոր դաստիարակությունը շարունակվում էր անգամ դասի պաշտոնական մասի, ժամի ավարտից հետո, տան ճանապարհին: Ծրագրի այս փուլը հաջողությամբ ավարտվել է քննությամբ, որի ընթացքում ԵԱԴ-ի սաները ներկայացրել են իրենց նախապես իրականացրած համատեղ խմբային աշխատանքի արդյունքները`յուրաքանչյուրն իր խմբի աշխարհիկ առաջնորդների հոգևոր արժեհակարգը առաջնորդության համատեքստում: Այս փուլում իրենց մեծ ներդրումն են ունեցել Գևորգ սարկավագի գլխավորությամբ խմբերի հետ աշխատող Ներսես, Սեյրան, Նարեկ, Արտակ սարկավագները, վերջիններս համախմբել, ուղղորդել և յուրաքանչյուր հարցում պատրաստակամորեն աջակցել են խմբային աշխատանքների իրականացմանը:
Ինչպես նաև ծրագրի այս փուլի ընթացքում ծրագրի մասնակիցները հասցրել են ծանոթանալ և ակտիվ մասնակցություն ցուցաբերել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականների և երիտասարդների ջանքերով իրականացվող «ՄԱՆԱՆԱ» երիտասարդական-քրիստոնեական ծրագրի շրջանակներում կայացող հանդիպումներին:
Ծրագրի ավարտին, ոչ ֆորմալ հանդիպումների շարքը սկսվեց մայիսի 14-ին կազմակերպված ԱՀԱ ծրագրի մասնակիցների և Գևորդ, Սեյրան, Ներսես և Նարեկ սարկավագների ուխտագնացությամբ դեպի Հայրավանք և Սևանի նշանացվոր սբ. Առաքելոց վանք: Ուխտագնացությունը լի էր նշանակալի պահերով, հոգևոր-ուսուցողական մթնոլորտով, սկսած ավտոբուսում բոլորով համատեղ հոգևոր երգերի կատարումից: Օրվա խորհուրդը խտացված էր հենց Հայրավանքում. այնպես ստացվեց, որ հատուկ ծրագրի, ուխտագնացության համար այս չգործող եկեղեցում չորս քահանաներով պատարագ մատուցվեց:
Մեկամսյա դադարից հետո սկսվեց ԱՀԱ 2-րդ փուլը և հաջորդ անմոռաց հանդիպումը եղավ հունիսի 19-ի Մալաթիայի սբ. Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության՝ դեպի Սևանի սբ. Առաքելոց վանք կազմակերպված ուխտագնացությունը, որին մասնակցեցին նաև ԱՀԱ անդամները` միանալով մոտ հարյուր երիտասարդների խմբին: Այս անգամ նույնպես ուխտագնացությունը նշանակալի իրադարձություններով ուղեկցվեց: Ողջ անմոռանալիի ու ազգայինի, հոգևորի յուրաքանչյուր վայրկյանի մեջ այս օրը բոլորիս համար այսուհետ հիշվում է որպես ԱՀԱ մասնակիցներից Սյունե Հարությունյանի մկրտության օր: Իրականում, սա կանխավ պլանավորված չէր և ամբողջ խորհուրդը հենց երևույթների դասավորվածության, համընկնման ու դրական ընթացքի մեջ էր: Ուխտագնացության օրակարգում նախատեսված էր այլ մկրտություն, իսկ Սյունեն, դեռևս ԱՀԱ դասերի շրջանակներում բազմիցս էր խոսել մկրտության մասին, հետաքրքրվել, ստացել իր հարցերի պատասխանը և կիսվել այն մասին, որ շատ վաղուց ցանկանում է մկրտվել (արդեն տարիների մասին է խոսքը): ԱՀԱ երկրորդ փուլն ամբողջությամբ նվիրված է եկեղեցու 7 խորհուրդներին, որոնցից առաջինը և ամենակարևորը մկրտությունն է:
Հենց «Մկրտություն» թեմայի շրջանակներում էր պլանավորվում կազմակերպել Սյունեի մկրտումը ծրագրի մասնակիցների հետ համատեղ: Սակայն այս ուխտագնացությունը հարմար պայմաններ ստեղծեցին, ամենակարևորը՝ մեծ կամք և սպասում: Միակ պատասխանատու հարցը, թե ով պետք է կնքահայր լիներ նույնպես լուծվեց. Երկար բանակցություններից հետո բանն ավարտվեց նրանով, որ հենց Գևորգ
սարկավագ Ալավերդյանը դարձավ ԱՀԱ մասնակից Սյունեի կնքահայրը: Արարողակարգը ասես ԱՀԱ ընտանիքի բոլոր անդամներին էր ուղղված, այդ ընտանքի անդամի մկրտումն էր, բոլորը մեկ եղան ավելի, քան մինչ այդ, երբևէ, ընտանիք դարձան ասես Գևորգ սարկավագի գլխավորությամբ: Ամեն ինչ նույն ոգով շարունակվեց նաև մկրտությունից հետո. մյուռոնից հանելու օրը համընկավ ԱՀԱ շրջանակներում «Մկրտություն» դասի հետ, երբ 18:00 լրացավ ժամը, մյուռոնը հանելու համար, ԱՀԱ մասնակիցները հավաքվել էին Երևանի սբ. Զորավոր Աստվածածին եկեղեցում: Արարողությունը կատարեց Գևորգ սարկավագ-կնքահայրը, որից հետո հաճելի ու ջերմ մթնոլորտը տեղափոխվեց ԵԱԴ, ԱՀԱ, ուր մեզ սպասում էր արդեն բոլորիս համար առավել քան հարազատ դարձած «Մկրտություն»-ը:
Աննա Նալբանդյան, 10-րդ
Սյունե Հարոթյունյան, 12-րդ հոսք
[...] courses will be introduced in the school this September — like a spiritual values course in cooperating with the Armenian Apostolic [...]